Արարատի մարզում գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է «Agro Prom» լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը: Այս մասին հայտնում են նախարարությունից:
«Ծրագրի շրջանակում իրականացվել է շուրջ 9,7 մլրդ դրամի ներդրում։
Ջերմատնային տնտեսությունը կառուցված և համալրված է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Արտադրական գործընթացներում կիրառվում են արհեստական բանականության վրա հիմնված կառավարման համակարգեր և ռոբոտացված լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու և արդյունավետ կառավարելու մշակաբույսերի աճեցման գործընթացները։
Արտադրությունում քիմիական միջոցներ չեն կիրառվում։ Ջերմոցային տնտեսությունն ունի GLOBALG.A.P. սերտիֆիկացում։ Լոլիկի արտադրության համար օգտագործվում են հոլանդական սերմեր՝ վիրուսների նկատմամբ բարձր կայունությամբ։
Ընկերությունն օգտվել է Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրից։
Ներկայում ընկերությունն իրականացնում է նաև 10 հեկտար տարածքով պղպեղի նոր ջերմոցի կառուցման աշխատանքներ, որի համար նախատեսվող ներդրումը կազմում է շուրջ 9 մլրդ դրամ։ Հետագա փուլերում նախատեսվում է հարակից տարածքներում հիմնել նաև հապալասի և խաղողի այգիներ։
Նախարարը կարևորել է նման արտադրությունների ստեղծումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը տնտեսության զարգացման, նոր ներդրումների ներգրավման և նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բացատրեք միլիարդների ծախսը. Իոաննիսյան
Շատ հետաքրքիր հասարակություն ենք. ոչ մեկին չի հետաքրքրում, որ «Հայփոստը» միլիարդավոր դրամների մինուսով է աշխատում ու այդ...
Մոսկվան Մեծամորի ԱԷԿ-ի մասին պնդումները պառակտման փորձ է համարում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նման տեղեկատվական արտահոսքերը կամ գրոհները դիտարկվում ե...
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:...
Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 17 միլիոն դոլարը
Այս տարվա հունվար-հուլիսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 372.1 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Ինչպես հայտնում է Oxu...