Զալուժնիի անձնական օգնականի մետ ևս գաղտնալսող սարք է հայտնաբերվել
Գաղտնալսման սարքը հայտնաբերվել է ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակում, այլև նրա անձնական օգնական Կոնստանտին Բուշուեևի մոտ։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ բոլոր աշխատակիցները, ովքեր մուտք են ունեցել գրասենյակներ, այժմ պոլիգրաֆիայի են ենթարկվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրները, հայտնում են, որ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել։ Ըստ այդ հրապարակումների՝ սարքը հայտնաբերվել է կիրակի օրը՝ ստուգման ժամանակ։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակում լսողական սարք է հայտնաբերվել։
Ուկրաինայի պաշտպանության նախկին փոխնախարար Աննա Մալյարն էլ , մեկնաբանելով երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի մոտ գաղտնալսող սարքի հայտնաբերման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ արդեն տեղի են ունեցել գաղտնի տեղեկատվության արտահոսքեր ռազմական շտաբներից:
Նմանատիպ հոդվածներ
Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար կստանա․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված...
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտ...
Ինչ խնդիրներ ունի Ուկրաինան ռազմաճակատում
Ուկրաինական զորքերն առաջնագծում բախվում են հրետանային արկերի պակասի հետ և արտաքին օգնության պակասի պատճառով դադարեցրել ե...
Իսրայելական բանակը Հարավային Լիբանան ներխուժելու ծրագրեր է մշակել․ Times
Իսրայելական բանակը մշակել է Հարավային Լիբանան ներխուժելու ծրագրեր, ինչը սպառնում է էլ ավելի սրել հակամարտությունը Մերձավ...