Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Եկատերինբուրգի Wildberries-ի պահեստին․ 800 մարդ է տարհանվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի 7-ի առավոտյան հարվածել են Եկատերինբուրգում տեղակայված Wildberries-ի պահեստին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է Սվերդլովսկի մարզի ղեկավար Դենիս Պասլերը Telegram-ում։
Նրա փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարության ուժերի կողմից ոչնչացվել է 8 ԱԹՍ, որոնցից երեքն ընկել են լոգիստիկ կենտրոնի տարածքում։ Տուժածներ չկան, իսկ հրշեջները իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։
Ուրալի դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արտյոմ Ժոգան Telegram-ում տեղեկացրել է, որ հիշյալ լոգիստիկ օբյեկտից տարհանվել է 800 մարդ։
Wildberries ընկերության փոխանցմամբ՝ բռնկված հրդեհը հաջողվել է տեղայնացնել։
Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանի տարբեր մարզերում գտնվող Wildberries-ի պահեստները պարբերաբար ենթարկվում են հարձակումների։
Ռուսաստանն իր հերթին հարվածներ է հասցրել Ուկրաինային․ Սումիի մարզում շուկայի ուղղությամբ հասցված հարվածի հետևանքով վիրավորվել է 10 մարդ, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների...
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում՝ Մոսկվայի մարզում․ կան զոհեր
Մոսկվայի մարզում գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել, հայտարարել է ն...
Իրանից կոչով դիմել են մուսուլմանական երկրներին
Իրանի բանակի «Խաթամ ան-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ մուսուլմանական...