Քաղաքականություն

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Իրանին աջակցելու համար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ վերջին շրջանում Իրանի հարաբերությունները հարևան երկրների հետ զգալիորեն բարելավվել են։Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները համագործակցում են Թեհրանի հետ և…


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ վերջին շրջանում Իրանի հարաբերությունները հարևան երկրների հետ զգալիորեն բարելավվել են։




Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները համագործակցում են Թեհրանի հետ և թույլ չեն տվել, որպեսզի իրենց տարածքներով իրականացվեն գործողություններ, որոնք կարող էին հանգեցնել անկարգությունների և անկայունության։



«Մեր հարևանների հետ հարաբերությունները շատ ավելի լավ են դարձել, քան նախկինում։ Նրանք շատ լավ համագործակցում են մեզ հետ»,- ասել է Փեզեշքիանը։




Նա նշել է, որ պատերազմի ընթացքում, ըստ իրանական կողմի, եղել են ծրագրեր՝ Իրանի հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից անկարգություններ հրահրելու համար։




Փեզեշքիանի խոսքով՝ հարևան երկրները թույլ չեն տվել որևէ մեկին հեշտությամբ անցնել իրենց սահմաններով և ստեղծել անկայունություն։




«Նրանք ոչ միայն ձեռնպահ մնացին դրանից, այլև աջակցություն ցուցաբերեցին մեզ»,- հայտարարել է Իրանի նախագահը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250