Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը, հրազեն և նամակ
Օգոստոսի 6-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունը օպերատիվ տվյալներ է ստացել Ջրառատ գյուղի գերեզմանատանը դիակի առկայության մասին։
Օպերատիվ տեղեկությունը հաստատվել է դեպքի վայր ժամանած քրեական ոստիկանների կողմից, որոնց գլխավորել է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը։ Հանրապետական շտապօգնության Գյումրու ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է տղամարդու մահը։
Քրեական ոստիկանները գերեզմանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի 70-ամյա բնակիչ Սամվել Ա.-ի դին, որի կողքին եղել է հրազեն։
Իրավիճակի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, նրա տեղակալ Նարեկ Գարեգինյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Քննչական կոմիտեից auroranews.am-ին հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է ինքնասպանության հասցնելու և հրազենի ապօրինի շրջանառության հատկանիշներով։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ դին գտնվել է մահացածի ծնողների շիրիմների մոտ։ Այնտեղ հայտնաբերվել է նաև նամակ, որում գրված է եղել․ «Ներս չմտնեք, ոչ մի բանի ձեռք չտաք, զանգեք ոստիկանություն 02 համարին»։
Նմանատիպ հոդվածներ
7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայում
Մեքսիկական Պուերտո Մադերո քաղաքի ափամերձ տարածքում արձանագրվել է 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։Տարերային աղետից հ...
14-ամյա երեխային գտել են Գառնիում. նա լավ վիճակում է
Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վա...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Հուլիսի 13-ին՝ ժամը 16։26-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 700...
Նոր Ախուրյանում կովն ընկել է ջրատար․ փրկարարները օգնության են հասել
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հուլիսի 30-ին՝ ժամը 11։41-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...