Հասարակություն

Նոր տապի ալիք Ֆրանսիայում․ որոշ շրջաններում սպասվում է 40 աստիճան և ավելի

Նոր տապի ալիք Ֆրանսիայում․ որոշ շրջաններում սպասվում է 40 աստիճան և ավելի
2026 թվականի ամռանը Ֆրանսիայում կրկին չափազանց տաք եղանակային պայմաններ կդիտվեն, ինչը կլինի տապի հինգերորդ ալիքն այս ամռանը. լրատվությունը փոխանցում է BFMTV հեռուստաալիքը: Երկրի առանձին հատվածներում…

2026 թվականի ամռանը Ֆրանսիայում կրկին չափազանց տաք եղանակային պայմաններ կդիտվեն, ինչը կլինի տապի հինգերորդ ալիքն այս ամռանը. լրատվությունը փոխանցում է BFMTV հեռուստաալիքը: Երկրի առանձին հատվածներում, հատկապես հարավային շրջաններում, ջերմաստիճանը կհասնի առնվազն 40 աստիճանի:


Ջերմաստիճանի աճը կսկսվի օգոստոսի 11-ից: Հաջորդ օրվանից՝ օգոստոսի 12-ից, գրեթե ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կանցնի 30 աստիճանը, բացառությամբ Բրետանի, Լա Մանշի ափամերձ գոտու և Ակվիտանիայի հարավային որոշ հատվածների: Օգոստոսի 13-ին արևելյան շրջաններում կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն: Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Փարիզում սպասվում է 32, Լիոնում՝ 35, Թուլուզում՝ 36, իսկ Մոնտելիմարում՝ մինչև 39 աստիճան ջերմություն:


Ակնկալվում է, որ տապը կպահպանվի առնվազն մինչև օգոստոսի 15-ը:


Հունիսի երկրորդ կեսից Եվրոպայում հաստատվել էր արտակարգ շոգ եղանակ, իսկ Արևմտյան Եվրոպայի տարածքում ջերմաստիճանը հատել էր 40 աստիճանի շեմը:


Հուլիսի 9-ին «Կոպեռնիկոս» եվրոպական Երկրի հետազոտության ծառայությունը արձանագրել էր, որ հունիսը դարձել է օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ ամիսը՝ Երկրի մակերևույթի մոտ օդի միջին 20,74 աստիճան ջերմաստիճանով։


Ըստ Financial Times թերթի՝ Ֆրանսիայում, Իսպանիայում և եվրոպական այլ երկրներում տարածված անտառային հրդեհների դեմ պայքարելու համար ԵՄ երկրների կատարած ծախսերն այս տարի արդեն էապես անցել են 3 միլիարդ եվրոյի սահմանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250