Զալուժնիի գրասենյակում լսող սարքեր են հայտնաբերվել
Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրները, հայտնում են, որ Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել։ Ըստ այդ հրապարակումների՝ սարքը հայտնաբերվել է կիրակի օրը՝ ստուգման ժամանակ։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակում լսողական սարք է հայտնաբերվել։ Սակայն Ուկրաինայի հատուկ ծառայությունը պարզաբանում է, որ սարքը գտել են ոչ թե Զալուժնիի գրասենյակում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այլ այն տարածքներից մեկում, որտեղ նա ավելի հաճախ է լինում:
Վերջին շրջանում ուկրաինական լրատվամիջոցներն ավելի ու ավելի են գրում Զելենսկու և Զալուժնիի միջև աճող առճակատման մասին։ Մեծ աղմուկ է բարձրացրել գլխավոր հրամանատարի հոդվածը Economist ամսագրի համար, որտեղ նա հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը փակուղի են մտել։ Այս հայտարարությունն առաջացրել է Կիևի ռեժիմի ղեկավարի սուր քննադատությունը, որը շտապել է հերքել այն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը միացել է ԵՄ «Մագնիտսկու» ցուցակին
Հայաստանը միացել է ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվ...
Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ ԽՎ նիստը. Հայաստանը չի մասնակցի
Այսօր Մոսկվայում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և...
Կոլորադոյի դատարանն արգելել է Թրամփին իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններին
Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է առաջադրվել 2024 թվականին ն...
«ՀԱՊԿ-ը հանցավոր անգործություն է իրականացրել ՀՀ-ի դեմ». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։ «ԱՊՀ-ի մասով...