Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ վարչապետ ես, չի նշանակում, որ ինչ ուզես, կարաս անես, Վեհափառին հեռացնելու ընթացակարգ չկա

Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա: Այս մասին դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը:«Չկա ընթացակարգ, մեր եկեղեցին չունի…

Հայ ժողովուրդն է ընտրում Հայոց Հայրապետին և հեռացնելու ընթացակարգ չկա: Այս մասին դատարանի բակում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը:


«Չկա ընթացակարգ, մեր եկեղեցին չունի ընթացակարգ հեռացնելու, այդպիսի բան չկա, չի էլ կարող աշխարհիկ մարդը: Մեր Սահմանադրությունը չի թողնում եկեղեցուն ու պետությանը, որ խառնվեն իրար: Եկեղեցին առանձին է, պետությունը՝ առանձին»,-նշել է նա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։


«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Եթե մարդու ազգանունը Կոնջորյան ա ինքը ունի էդ լիազորություններն ու առավելությունները. Աննա Գրիգորյանը Կոնջորյանի եղբոր մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջոր...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250