Սեպտեմբերի 1-ից Դիլիջանում աշակերտներն ու ուսանողները տրանսպորտից անվճար կօգտվեն
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած Դիլիջան համայնքի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, ըստ որի՝ համայնքի տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտների ու ուսանողների ներհամայնքային ուղևորափոխադրումների վճարների նկատմամբ կկիրառվի զրոյական դրույքաչափ, ինչի մասին տեղեկացնում են Դիլիջանի համայնքապետարանից։
Ավագանու 12 կողմ ձայնով հաստատված որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Սույն որոշման շնորհիվ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկից Դիլիջան համայնքի քաղաքային ու գյուղական բնակավայրերից ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտներն ու ուսանողները հնարավորություն կստանան անվճար երթևեկել ներհամայնքային տրանսպորտով՝ անկախ իրենց բնակության վայրից։
Նախաձեռնության նպատակն է աջակցություն ցուցաբերել համայնքի երեխաներին և երիտասարդներին՝ նրանց տեղաշարժը դարձնելով ավելի հասանելի ու մատչելի, ինչպես նաև նպաստել կրթական գործընթացի արդյունավետ իրականացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․«Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեցո...
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Անհետ կորել է 14-ամյա Վահե Ապիկյանը
Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի...
Վեյփը կալորիանե՞ր է փոխանցում օրգանիզմին․ BBC-ն պարզաբանում է
Վեյփի օգտագործման հետ կապված տարածված հարցերից է դրա հեղուկներից օրգանիզմին կալորիաներ փոխանցվելու հնարավորությունը։BBC-...