Թուրքական «Madame Coco»-ն ամբողջությամբ հեռանում է Ռուսաստանից․ կփակվի 29 խանութ
Կենցաղային ապրանքների ու տեքստիլի թուրքական «Madame Coco» ապրանքանիշը լիովին դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում։ Այս մասին տեղեկացրել է էլեկտրոնային առևտրի շուկայի մասնակիցների ասոցիացիայի փորձագետ Նատալյա Քերմեդչիևան։
Փորձագետի փոխանցմամբ՝ ընկերությունը ռուսաստանյան շուկա էր մուտք գործել 2023 թվականի փետրվարին և երկու տարվա ընթացքում խանութներ հիմնել Մոսկվայի, Եկատերինբուրգի, Կազանի, Գրոզնիի, ինչպես նաև այլ քաղաքների խոշոր առևտրային կենտրոններում։ 2025 թվականի սկզբին ապրանքանիշը հայտնել էր հետագա ընդլայնման մտադրությունների մասին։
Քերմեդչիևան ընդգծել է, որ սա ոչ թե առանձին վաճառքի կետերի փակում է կամ աշխատանքի ժամանակավոր դադար, այլ ընկերության ամբողջական հեռացում ռուսական շուկայից։ «Madame Coco»-ն Ռուսաստանում ուներ 29 գործող խանութ։
Գործունեության դադարեցման հիմնական պատճառներն են հաճախորդների հոսքի ու պահանջարկի անկումը, վարձակալության բարձր արժեքը, ինչպես նաև վաճառքների նվազումը փոխհատուցելու անհնարինությունը, ինչի հետևանքով, ամենայն հավանականությամբ, ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...