17:00 Լուրերը մեկ տողով. Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ, ԱՄՆ–Իրան գործարքի սպասում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործի քննությունից։
• Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայոց Հայրապետին հեռացնելու եկեղեցական ընթացակարգ գոյություն չունի, իսկ աշխարհիկ իշխանությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին։
• Իսրայելի արտգործնախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին վերանշանակման կապակցությամբ՝ հույս հայտնելով շարունակել հայ-իսրայելական երկխոսությունն ու համագործակցությունը։
• Ֆրանսիայում սպասվում է ամառվա տապի հինգերորդ ալիքը․ երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը կհասնի և կգերազանցի 40 աստիճանը։
• Եվրամիությունը ռուսական վերջին հարվածներից հետո նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ առնչություն ունեցող հինգ անձի նկատմամբ։
• Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել, որը, ըստ Վաշինգտոնի, կարող է նպաստել նաև գների նվազմանը։
• Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Հյուսիսային Կորեայի արտարժութային եկամուտները կտրուկ աճել են՝ հիմնականում զենքի վաճառքի և Ռուսաստանին աջակցության հաշվին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ուղեգիծը կործանարար է. Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ Մոսկվան Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամ...
20:00 Լուրերը մեկ տողով. Ռուսաստանի կոշտ ուղերձները Հայաստանին, երկաթուղու շուրջ հայտարարությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Օգոստոսի 7-8-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օգոստոս...
18:00 Լուրերը մեկ տողով. Նուբարաշենի աղբավայրում ողբերգություն, բենզալցակայանի պայթյունի մանրամասներ և Հորմուզի նոր զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Երևանի Նուբարաշենի աղբավայրում դժբախտ պատահարի հետևանքով աղբակույտի տակ մնա...
17:00 Լուրերը մեկ տողով. Ալեքսանյանի կոշտ ուղերձը, Մոսկվայի արձագանքը և Բաքվի քայլը դեպի Կիև
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը հարթված է,...