Այլ

18:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաբացարկ դատարանում, միլիոնների բռնագանձում

18:00 Լուրերը մեկ տողով. Ինքնաբացարկ դատարանում, միլիոնների բռնագանձում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործի քննությունից՝ հնարավոր կասկածները բացառելու նպատակով։ • 2025 թվականի լավագույն…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել և հրաժարվել գործի քննությունից՝ հնարավոր կասկածները բացառելու նպատակով։ 


• 2025 թվականի լավագույն փրկարար է ճանաչվել շուրջ տասը տարի Փրկարար ծառայությունում աշխատող Արման Ազարյանը։ 


• Հակակոռուպցիոն դատարանը որոշել է Տաթև համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել ավելի քան 4,4 միլիոն դրամ՝ համայնքին պատճառված վնասի դիմաց։ 


• ԱԺ պատգամավորն առաջարկել է հատուկ սահմանափակումներ սահմանել Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու համար՝ ազգային անվտանգության նկատառումներով։ 


• Նյու Մեքսիկոյի դատարանը Meta-ին պարտավորեցրել է 567 միլիոն դոլար փոխհատուցում վճարել երեխաներին և դեռահասներին Facebook-ի ու Instagram-ի պատճառած վնասի համար։ 


• Գերմանիայի ութ խոշոր օդանավակայաններում արագացված կարգով տեղադրվում են դրոններից պաշտպանության նոր համակարգեր։ 


• ԱՄՆ-ը խստացնում է տնտեսական ճնշումը Կուբայի իշխանությունների նկատմամբ՝ նոր պատժամիջոցներով խորացնելով երկրի տնտեսական մեկուսացումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250