Ինչ խնդիրներ ունի Ուկրաինան ռազմաճակատում
Ուկրաինական զորքերն առաջնագծում բախվում են հրետանային արկերի պակասի հետ և արտաքին օգնության պակասի պատճառով դադարեցրել են որոշ ռազմական գործողություններ: Այս մասին BBC-ի փոխանցմամբ՝ գրում Է Reuters-ը ՝ հղում անելով Տավրիա օպերատիվ-ռազմավարական խմբի զորքերի հրամանատար Ալեքսանդր Տարնավսկուն։
Նրա խոսքով՝ այսօր այդ խնդիրները գոյություն ունեն առաջնագծի ողջ երկայնքով։
«Այն ծավալները, որ այսօր ունենք, բավարար չեն մեր կարիքները բավարարելու համար։ Դրա համար մենք դրանք վերաբաշխում ենք։ Մենք վերապլանավորում ենք մեր առջեւ դրված խնդիրները և կրճատում դրանք»,- հավելել է Տարնավսկին։
Աղբյուրը նաև հավելել է, որ ռուս զինվորականները նույնպես խնդիրներ ունեն զինամթերքի հետ կապված՝ չնշելով, թե որոնք են դրանք:
Նմանատիպ հոդվածներ
Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար կստանա․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված...
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտ...
Զալուժնիի անձնական օգնականի մետ ևս գաղտնալսող սարք է հայտնաբերվել
Գաղտնալսման սարքը հայտնաբերվել է ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակ...
Իսրայելական բանակը Հարավային Լիբանան ներխուժելու ծրագրեր է մշակել․ Times
Իսրայելական բանակը մշակել է Հարավային Լիբանան ներխուժելու ծրագրեր, ինչը սպառնում է էլ ավելի սրել հակամարտությունը Մերձավ...