Գեղարքունիքում ճանապարհաշինությանը կհատկացվի ավելի քան 814 մլն դրամ
ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինությանը հատկացվել է 814 միլիոն 575 հազար դրամ։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի նիստում որոշում է ընդունվել պետական բյուջեից 814 միլիոն 575,6 հազար դրամ տրամադրել Սևան-Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի 9 կիլոմետր հատվածի, ինչպես նաև 104 միլիոն 641 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ծափաթաղ բնակավայրի կենտրոնական մասից (Հ․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց) մինչև Հ7 հանրապետական ճանապարհ տանող 800 գծամետր հատվածի հիմնանորոգման համար։
Սուբվենցիոն ծրագրերով 4 միլիոն 711.7 հազար դրամ է հատկացվել Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և գույքի ձեռքբերման նպատակով։ Բացի այդ, 323 միլիոն 415.2 հազար դրամ է տրամադրվել Մարտունի, Զոլաքար, Գեղհովիտ, Լիճք, Ծակքար, Վերին Գետաշեն և Վաղաշեն բնակավայրերի փողոցների 7,8 կիլոմետր հատվածի ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․«Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեցո...
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Անհետ կորել է 14-ամյա Վահե Ապիկյանը
Համայնաքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի...
Վեյփը կալորիանե՞ր է փոխանցում օրգանիզմին․ BBC-ն պարզաբանում է
Վեյփի օգտագործման հետ կապված տարածված հարցերից է դրա հեղուկներից օրգանիզմին կալորիաներ փոխանցվելու հնարավորությունը։BBC-...