ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նա մանիպուլյատիվ խոսեց իր զգացմունքներից․ Լևոն Քոչարյանը՝ Թագուհի Ղազարյանի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի՝ իր ապրումների վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ նրա արտահայտած զգացմունքներն անկեղծ էին, սակայն խոսքը, իր գնահատմամբ, ներկայացվել է մանիպուլյատիվ համատեքստում։
«Այն, ինչ ինքն ասել է, իհարկե, շատ հասկանալի է, այն ամենը, ինչ ինքն զգացել է։ Բայց ես չգիտեմ՝ օրինակ ինքն ի՞նչ է զգացել կամ ի՞նչ եք կարծում՝ ինչ են զգացել այն մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ կորցրել են իրենց հարազատներին, երբ հազարավոր զոհեր ենք ունեցել»,- ասել է Քոչարյանը։
Նա հիշեցրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հայտարարությունը, ըստ որի՝ պատերազմը հնարավոր էր ավելի վաղ կանգնեցնել, սակայն արդյունքը նույնը կլիներ, իսկ զոհերի թիվը՝ ավելի քիչ։
«Պատկերացնո՞ւմ եք՝ այդ մարդիկ ինչ են զգացել։ Կամ դուք ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք՝ զոհվածների ծնողներին կարմիր բերետավորները քաշքշելով տանում են»,- ասել է պատգամավորը։
Քոչարյանը նշել է, որ ինքն անձամբ ևս կորուստներ է ունեցել պատերազմի հետևանքով։
«Ես ինքս կորցրել եմ քրոջս երեխային, շատ ընկերներ եմ կորցրել։ Հասկանում եք՝ դրանից հետո այդ ամենը տեսնելը շատ անբացատրելի է»,- ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ ստեղծված իրավիճակը միայն ներողություն խնդրելու կամ զոհվածների հիշատակի առաջ խոնարհվելու հարց չէ։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...