Քաղաքականություն

Ռուսաստանից՝ ավելի քան 14 մլրդ դոլար․ ինչպես է Ուկրաինայի պատերազմը հարստացրել Հյուսիսային Կորեա

Ռուսաստանից՝ ավելի քան 14 մլրդ դոլար․ ինչպես է Ուկրաինայի պատերազմը հարստացրել Հյուսիսային Կորեա
Հյուսիսկորեական ռեժիմն այսօր տիրապետում է նախկինում չունեցած ռեսուրսների։ Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ԿԺԴՀ-ի արտարժութային մուտքերն ավելացել են վեց անգամ․ եթե 2021-ին դրանք 1,4 միլիարդ…

Հյուսիսկորեական ռեժիմն այսօր տիրապետում է նախկինում չունեցած ռեսուրսների։ Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ԿԺԴՀ-ի արտարժութային մուտքերն ավելացել են վեց անգամ․ եթե 2021-ին դրանք 1,4 միլիարդ դոլար էին, ապա անցյալ տարի գրանցվել է 8,38 միլիարդ դոլար։ Բլումբերգ Էկոնոմիքսի համաձայն՝ 2022 թվականից ի վեր Կիմ Չեն Ընի եկամուտները կազմել են 22 միլիարդ դոլար, ինչը մոտ չորս անգամ գերազանցում է նախորդ չորս տարիների տվյալները։


Հարստացման գլխավոր աղբյուր է հանդիսացել զենքի վաճառքը և Ռուսաստանին ցուցաբերված աջակցությունը։ Չորս տարվա ընթացքում Մոսկվայից Կիմին է փոխանցվել 14,02 միլիարդ դոլար, որից 849 միլիոն դոլարը՝ 10–12 հազար զինվորական ուղարկելու համար։ Վերջիններից ավելի քան 2,3 հազարը զոհվել են Կուրսկի մարզում։ Աշխատուժից և «կենդանի ուժից» բացի, Փհենյանը ՌԴ-ին է տրամադրել 5–6 միլիոն հրետանային ռազմամթերք, ինչը գերազանցում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների տասնամյակների արտադրանքը, ինչպես նաև 150-ից ավելի բալիստիկ հրթիռ։


Մասնագետների գնահատմամբ՝ ՌԴ-ին սպառազինություն տրամադրելու մեկնարկով Հյուսիսային Կորեան «կարծես շահել է վիճակախաղում»։ Չինաստանի կողմից վերսկսված աջակցության ֆոնին՝ Փհենյանն ընթացիկ պահին գտնվում է վերջին 35 տարվա իր ամենաուժեղ տնտեսական ու քաղաքական դիրքում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250