Քաղաքականություն

Երկար կյանք տուր Հայրապետին․ քաղաքացիները դատարանի բակում դիմավորեցին Գարեգին Բ-ին

Երկար կյանք տուր Հայրապետին․ քաղաքացիները դատարանի բակում դիմավորեցին Գարեգին Բ-ին
«Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցին:Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եկավ դատարանի բակ, որից հետո քաղաքացիների հետ միասնական աղոթք…

«Երկար կյանք տուր Հայրապետին, երկար օրեր՝ Հայոց Հոր». քաղաքացիները դատարանի բակում երգեցին:


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եկավ դատարանի բակ, որից հետո քաղաքացիների հետ միասնական աղոթք արեցին:


Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։


«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250