Ով կարող էր գաղտնալսել Զալուժնիին․ հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախկին փոխնախարարը
Ուկրաինայի պաշտպանության նախկին փոխնախարար Աննա Մալյարը, մեկնաբանելով երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի մոտ գաղտնալսող սարքի հայտնաբերման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ արդեն տեղի են ունեցել գաղտնի տեղեկատվության արտահոսքեր ռազմական շտաբներից: Այս մասին նախկին պաշտոնյան գրել է Telegram-ի իր ալիքում։
Մալյարի խոսքով՝ Ուկրաինայում բոլորը հասկանում են, որ գաղտնալսման և տեղեկատվության արտահոսքի հավանականություն կա։ Հետեւաբար, այս հնարավորությունը միշտ պետք է հաշվի առնել շփվելիս:
«Այն, որ մենք ունենք գաղտնի տեղեկատվության արտահոսք, ասենք, շտաբներից՝ այո»,- գրել է նա:
Նա ընդգծել է, որ արդեն մեկ անգամ չէ, որ ռազմական գաղտնիքը հրապարակային է դարձել այն բանից հետո, երբ շտաբներից գաղտնի տեղեկություններ են արտահոսել։
Ուկրաինայի պաշտպանության նախկին փոխնախարար Աննա Մալյարը նաև ակնարկել է, որ Զալուժնիին գաղտնալսել են նրա գործընկերները։ Այս մասին գրում է Readovka տելեգրամյան ալիքը։
Մալյարն ակնարկել է, որ Զալուժնիի աշխատասենյակում գաղտնալսումն ուկրաինական ծագում ունի։ Նրա խոսքով՝ պետական գաղտնիքի կրողների վրա, որոնք Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն են, տարածվում են լուրջ սահմանափակումներ՝ նույնիսկ շփման առումով։ Ուստի հատուկ ծառայությունների աշխատակիցները պարտավոր են հետևել, որպեսզի պաշտոնատար անձը չվնասի պետական անվտանգությանը։
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) հաստատել էր, որ այն շենքերից մեկում, որը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կարող էր օգտագործել աշխատանքի համար, հայտնաբերվել էր գաղտնալսող սարք: Նշվում է, որ ՈՒԱԾ-ն քրեական գործ է հարուցել «տեղեկատվության ստացման հատուկ տեխնիկական միջոցների ապօրինի ձեռքբերում, իրացում կամ օգտագործում» հոդվածով:
Նմանատիպ հոդվածներ
Մենք դա կանենք․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Իսրա...
12 ժամը մեկ Կարմիր ծովում գրոհներ կլինեն առևտրային նավերի ուղղությամբ
Եմենի «Անսար Ալլա» (հութիներ) ապստամբ շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը հայտարարել է Կարմիր ծովի ջրային տարածք...
Մահ, փակուղի և հիշեցումներ ամերիկյան օգնության նվազման մասին․ իրավիճակը՝ Ուկրաինայի առաջնագծում
Ուկրաինայի զինված ուժերի զինվորները բողոքում են ռուսական դրոնների ամենօրյա հարձակումներից և հզոր ՌԷՊ (Ռադիոէլեկտրոնային...
Նրանք կբախվեն ավելի ծանր հետևանքների․ Եմենից սպառնում են հարձակվել Կարմիր ծովում ԱՄՆ նավերի վրա
Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժումը մտադիր է Միացյալ Նահանգների կողմից իր վրա հարձակման դեպքում ի պատասխ...