Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը հրաժարվել է վարել դատը
Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործովդատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց, դատարանի բակում տեղեկացրեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Նիստը տևեց 20 րոպե:
«Դատավորն ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննել։ Նա եղել է նաև փաստաբան, իր արտոնագիրը ես եմ հանձնել։ Իմ անձնական կարծիքով՝ դա բացարկի հիմք չէր։ Բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։
Ես ողջունում եմ դատավորի այս քայլն այն տեսակետից, որ նա, ըստ էության, հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- գործով առաջին նիստից հետո ասաց Արա Զոհրաբյանը։
Նշենք նաև, որ ի սկզբանե հայտարարվել էր` նիստն անցկացվելու է դռնփակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...