Զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևավճար կստանա․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հարց․ Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ տարեվերջին զինված ուժերի ողջ անձնակազմը պարգևատրվելու է մեկ պաշտոնային դրույքի չափով, հաստատու՞մ եք այս տեղեկությունը
«Հաստատում եմ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը շուտով ստանալու է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով»,-պատասխանել են գերատեսչությունից:
Նմանատիպ հոդվածներ
Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկանում է զենք մատակարարել Հայաստանին․ Յան Նոլտեն
Գերմանիայի խորհրդարանում չեն դիտարկում Հայաստանին զենք մատակարարելու հնարավորությունը: Այս մասին «Իզվեստիա»–ին հայտնել է...
Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կարող է ավարտվել 5 օրից․ Ակսենովը նշել է՝ միայն որ դեպքում
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունը կարող է ավարտվել հինգ օրից, եթե ար...
«Արտերկրում զորակոչային տարիքի ուկրաինացիներին զրկե՛լ որոշ արտոնություններից»․ Պոդոլյակ
Արտերկրում զորակոչային տարիքի ուկրաինացիներին առաջարկում են զրկել օգնությունից կամ կացության իրավունքից: Այս մասին ասել...
Թուրքիան զրահամեքենաներ է տեղափոխում Սիրիայի Հյուսիս
Թուրքիայի զինված ուժերը դեկտեմբերի 22-ին սկսել են զրահապատ մեքենաներ տեղափոխել Սիրիայի հյուսիս: Այս մասին հայտնում է Erm...