Միներալնիե Վոդիի օդանավակայանում կանխել են 16 մլն ռուբլու տեղափոխումը Հայաստան
Միներալնիե Վոդիի օդանավակայանում մաքսավորները կանխել են Հայաստան 16 մլն ռուբլու ապօրինի արտահանումը. դրամական միջոցները փորձել է տեղափոխել Ռուսաստանի 29-ամյա մի քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայությունը։
Տղամարդուն կանգնեցրել են «կանաչ» միջանցքում՝ ընտրանքային հսկողության ընթացքում։ Նրա ձեռքի ուղեբեռում տեսուչները հայտնաբերել են հինգ պոլիէթիլենային փաթեթ՝ թղթադրամներով, որոնց ընդհանուր գումարը կազմել է մոտ 16 մլն ռուբլի (համարժեք է 220 հազար ԱՄՆ դոլարին)։ Խախտում կատարած անձը պարզաբանել է, որ այդ գումարը նախատեսված էր Հայաստանում ավտոմեքենաներ գնելու համար։ Հետագա վերավաճառքի համար մեքենաները նա ընտրում էր ինտերնետ-ծառայության միջոցով, իսկ դրանց հետագա տեղափոխումը Ռուսաստան նախատեսում էր կազմակերպել եղբոր հետ միասին։ Քաղաքացին նաև հայտնել է, որ տեղյակ չի եղել Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ կանխիկ դրամի արտահանման համար սահմանված սահմանափակումների մասին։
Հարուցվել է վարչական իրավախախտման գործ՝ ՌԴ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 16.3 հոդվածով (արգելքների և սահմանափակումների չպահպանում)։ Դրամական միջոցներն առգրավվել են և տեղադրվել իրեղեն ապացույցների պահախցիկում։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 31-ից երթևեկության կազմակերպման փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահանջում ենք, որ բոլորիս տղաները ծառայեն 1,5 տարի. բողոքի ակցիա կառավարության մոտ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...