Նավրոցկուն «ցնցում է» այն փաստը, որ Լեհաստանն իր գոյությամբ պարտական է ԽՍՀՄ-ին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին տառապում է «կլինիկական ռուսատյացությամբ»։
Զախարովան այսպես է արձագանքել Նավրոցկու՝ իր կողմնակիցների հանրահավաքում արած հայտարարությանը, թե «որտեղ ծեծում են մոսկալին, այնտեղ Լեհաստանն օգնում է», և որ «ուկրաինացիները պետք է Ռուսաստանին հեռու պահեն Լեհաստանից»։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Լեհաստանի նախագահը պարբերաբար ատելության լեզու է օգտագործում, իսկ ռուսների նկատմամբ նվաստացուցիչ «մոսկալ» բառի գործածումը նորմա է դարձել լեհական վերնախավի համար։
Նրա խոսքով՝ Նավրոցկին նաև մոռացել է Ռուսաստանի և Լեհաստանի անմիջական սահմանի մասին։
«Մեր միջև Ուկրաինա և ուկրաինացիներ չկան։ Նախկինում դա փոխշահավետ համագործակցության սահման էր, որից նավրոցկիների և սիկորսկիների ջանքերով ոչինչ չի մնացել»,- հայտարարել է Զախարովան։
Նա Նավրոցկու՝ Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում աջակցելու վերաբերյալ հայտարարությունները որակել է պատմական բարդույթների և «անզոր զայրույթի» հետևանք։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...