Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան ձերբակալվածներ
Բրյանսկում ձերբակալվել են «Էքսկալիբուր» մասնավոր պահպանության ձեռնարկության տնօրենը։ Ձեռնարկությունը պատասխանատու է թիվ 5 գիմնազիայի անվտանգության համար, որտեղ դեկտեմբերի 7–ին հրաձգություն էր տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Հայտնի է, որ ձերբակալվել են նաև դպրոցի կին պահակը, ինչպես նաև մահացած աղջկա հայրը:
«Ձերբակալվել են «Էքսկալիբուր» ՄՊՁ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Պոդդուբնին և դպրոցի անվտանգության աշխատակցուհի Գալինա Չերտկովան, ինչպես նաև մահացած աղջկա հայրը, որը հրացան էր տարել դպրոց և կրակել համադասարանցիների վրա»- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով` ձերբակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 7–ի, լույս 8–ի գիշերը, քրեական գործի հետաքննությունն իրականացնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
Հիշեցնենք, որ Բրյանսկի շրջանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալներով` հինգշաբթի օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Բրյանսկի հինգերորդ գիմնազիայում հրաձգության մասին: Աշակերտուհիներից մեկը հրացան է տարել վարժարանի շենք և մի քանի կրակոց արձակել, ինչի հետևանքով տուժել է 5 մարդ: Դրանից հետո աղջիկն ինքնասպան է եղել։ Հայտնել էինք, որ հայ ուսուցչուհին Բրյանսկի դպրոցի հրաձգության ժամանակ իր մարմնով փրկել է երեխաներին։
Վիրավոր համադասարանցիներից մեկը նույնպես մահացել է ստացած վիրավորումից։ Կատարվածի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Այս պահին հայտնի է երկու զոհի և ևս հինգ վիրավորի մասին։ Հաղորդվում է, որ տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Ժամերի կամ օրերի հարց է․ Խանդանյանը՝ գերիների վերադարձի մասին
Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի շրջանակներում է եղել։ Այս մասին պարզաբանել է ...
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցությա...
Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Այս մասի...
Երևանի փողոցներից մեկում կտեղադրվի նոր տեսախցիկ. ՃՈ
Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոն...