ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է. Սոնա Ղազարյան
Չորրորդ օրն է՝ նոր գումարումը ձևավորում է խորհրդարանը, և այժմ քննարկում ենք պարոն Վարդևանյանին որպես ընդդիմության՝ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուի հարցը: Պարո՛ն Վարդևանյան, ահագին մեծ առաջընթաց կա ընդդիմության մոտ, իմ համեստ պնդմամբ, որովհետև ես չէի կարող չնկատել, որ դուք ձեր խոսքի սկզբից մինչև ելույթի վերջ արդարացնում էիք այսպես կոչված թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ձևավորված, Հայաստանում ներդրված իշխանության մոտ ուզում եք փոխխոսնակ լինել: Այս մասին խորհրդարանում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Վարդևանյանը դրա համար շատ մեծ ջանք էր գործադրում, բայց ինքն ուզում է, որ Վարդևանյանը նկատի, որ դա մի բանի մասին է վկայում, որ ընդդիմությունը ի վերջո նկատում է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը:
«Սա մեծ առաջընթաց է, որովհետև երբ ես հիշում եմ 2021 թվականը, երբ դուք էնտեղ էիք և փորձում էիք ստիպել գործող խմբակցությանը՝ մեզ, ընտրել Վազգեն Մանուկյանին, էդ ժամանակ ընդհանրապես չէիք նկատում, որ կա ժողովուրդ: Հիմա դուք նկատում եք՝ կա ժողովուրդ, ում խոստացել էիք մեծամասնություն ձևավորել, չեք կարողացել և հիմա արդարանում եք»,- դիմելով Վարդևանյանին՝ ասաց Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Վարդևանյանը երևի թե չի տեսել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ռիլը 300 հազար ադրբեջանցիների մասին, հակառակ դեպքում իր ելույթում կխոսեր գոյութենական սպառնալիքների մասին:
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Եթե մարդու ազգանունը Կոնջորյան ա ինքը ունի էդ լիազորություններն ու առավելությունները. Աննա Գրիգորյանը Կոնջորյանի եղբոր մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջոր...
Մենք դեռ մի թշնամու հետևանքները չենք մարսել․ ինչո՞ւ է Փաշինյանը նոր թշնամի ստեղծում․ Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօր իրենց տանը հերթական խուզարկությունն է իրականացվել, սակայն որևէ բան չի առգրավվել։ Նա կատա...