Հայ ուսուցչուհին Բրյանսկի դպրոցի հրաձգության ժամանակ իր մարմնով փրկել է երեխաներին
Բրյանսկում 14-ամյա աշակերտուհի Ալինան կրակ էր բացել իր դասարանցիների ուղղությամբ կենսաբանության ժամին, որը վարում էր 26-ամյա Օֆելյա Մկրտչյանը։ Осторожно, новости տելեգրամյան ալիքը հայտնում է, որ ուսուցչուհին իր մարմնով պաշտպանել է մի քանի երեխայի՝ ստանալով թեթև վնասվածքներ։
Բրյանսկի գիմնազիայի ուսանողները նկարագրում են ուսուցչի գործողությունները, որը դասարանում էր կրակոցների ժամանակ:
Միանգամից մի քանի դպրոցականներ տելեգրամյան ալիքին պատմել են, որ երբ 14-ամյա Ալինան կրակ է բացել, կենսաբանության դաս է եղել, որը վարել է 26-ամյա Օֆելյա Մկրտչյանը: Երեխաների խոսքով՝ նա իրենով փակել է երեխաներին, ինչի պատճառով վնասվածքներ է ստացել, առանց նրա գործողությունների ավելի շատ զոհեր կարող էին լինել: Աշակերտներն ասում են նաև, որ դրանից հետո նրան անհրաժեշտ է եղել բժիշկների օգնություն, ընդ որում՝ մեծահասակների վնասվածքների մասին պաշտոնապես չի հաղորդվել:
Տելեգրամյան ալիքի հետ զրույցում դպրոցականները նշել են նաև մեկ այլ ուսուցչի՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մաքսիմ Կորաբեցի գործողությունները, ով հրաձգությունից հետո փրկել է երեխաներին և նրանց ձեռքերի վրա կրել:
Նմանատիպ հոդվածներ
Սուրենավանում 7 տարեկան տղան մահացել է՝ թափառող շների հարձակումից
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Արարա...
Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում․ ՔԿ-ն մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքում գրել է.«Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաեր...
Պահակակետում եղել է արնաշաղախ վիճակում․ Քննչականը մանրամասներ է հայտնում ոստիկանի ինքնասպանությունից
Այսօր ժամը 09:25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր հրդեհ ՌԴ խաղաղապահների Kamaz-ում՝ բարձված զենք-զինամթերքով
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գո...