Քաղաքականություն

Ակնհայտ է՝ սպառնալիք էր․ Ալեքսանյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Ակնհայտ է՝ սպառնալիք էր․ Ալեքսանյանը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի զենքի վաճառքը ակնհայտ սպառնալիք է եղել Հայաստանի համար։Դուք եղել եք իշխանություն կամ իշխանության մաս…

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի զենքի վաճառքը ակնհայտ սպառնալիք է եղել Հայաստանի համար։


Դուք եղել եք իշխանություն կամ իշխանության մաս, երբ Ռուսաստանը 5 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին, իսկ Դաշնակցությունն այդ ամբողջ ընթացքում խմբակցություն է ունեցել խորհրդարանում։ 5 միլիարդի մահաբեր զինատեսակներ են տրամադրվել Ադրբեջանին։ Կարելի էր Հանրապետական խմբակցությանը, պաշտպանության նախարարին կամ կոալիցիոն գործընկերներին հարցուպատասխանի ժամանակ ուղղել հարցը՝ արդյոք դա սպառնալի՞ք է, թե՞ ոչ։ 


Այս մասին Ազգային ժողովի նիստին ասել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե արդյոք ՌԴ-ն սպառնալիք է ՀՀ-ի համար։


«5 միլիարդի զենքի վաճառքը սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր: Ձեզ եմ հարցնում, տիկին Վարդանյան: Ակնհայտ է, որ սպառնալիք էր: Բա ո՞նց եք դիմագրավել այդ սպառնալիքին, ասեմ՝ ոնց: Ձեր և Հանրապետական խմբակցության գործընկերները ասել են՝ դա բիզնես է: Այդպես եք դիմագրավել այդ սպառնալիքին: 


Ի՞նչ կա, բիզնես է, էլի: Ոնց որ մենք հիմա ենք ասում՝ ձկնաբուծությունը և ձկնամթերքի արտահանումը բիզնես են, դուք այդպես ասել եք 5 միլիարդ դոլարի մահաբեր զենքերի՝ Ադրբեջան արտահանման մասին»,- նշել է Վահագն Ալեքսանյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250