Ժամերի կամ օրերի հարց է․ Խանդանյանը՝ գերիների վերադարձի մասին

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը երկկողմ գործընթացի շրջանակներում է եղել։ Այս մասին պարզաբանել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։


«Հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա․ բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմերի միջև»,-ասել է նա։


Հարցին՝ սա երկկողմ բանակցային ձևաչափի հիմք դնելու՞ն է ուղղված, նա նշել է. «Հարցը հումանիտար է, հումանիտար խնդրի է վերաբերում՝ գերիների վերադարձին, ինչի մասին շատ երկար ու բազմիցս խոսել ենք»։


Նա նշել է, որ հայտարարությունը պետք չէ թերագնահատել, բայց և գերագնահատել էլ պետք չէ ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ։


«Գերիների վերադարձը պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում՝ ժամերի կամ օրերի հարց է։ Եթե չեմ սխալվում հայտարարության տեքստի մեջ կար, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենալու»,- հայտնել է նա։



Քաղաքականություն