18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրյանսկի դպրոցը՝ հրաձգության պահին
Բրյանսկի թիվ 5 գիմնազիայում հրաձգություն կազմակերպած 14-ամյա ութերորդ դասարանցի աղջկան ծաղրել են համադասարանցիները, ինչը կարող էր լինել կատարվածի պատճառներից մեկը: Այս մասին գրում է MASH տելեգրամյան ալիքը։
Ալիքի տվյալներով՝ աղջկան ծաղրել են տարրական դասարաններից, այդ պատճառով էլ նա կրակ է բացել տղաների ուղղությամբ։
Ոստիկանությունը ձերբակալել է աղջկա հորը։ Այս մասին էլ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Նշվում է, որ տղամարդը գտնվում է հարցաքննության մեջ։ Ուժայինները փորձում են պարզել, թե ինչպես է նրա դստեր մոտ հայտնվել ատրճանակը, արդյոք հայրը սովորեցրել է նրան կրակել։ Քննչական գործողություններ կիրականացվեն նաեւ տղամարդու տանը:
Իսկ Shot-ի տվյալներով՝ նախօրեին տղամարդու ծննդյան օրն է եղել։ Ենթադրաբար, աղջիկը կարող էր օգտվել այս պահից և գաղտնի վերցնել որսորդական հրացանը:
MASH տելեգրամյան ալիքն էլ հայտնում է, որ հարցաքննության են բերել նաև աղջկա մորը: Ընդ որում, հայտնի է դարձել, որ կրակողը երկվորյակ քույր ունի։ Դեպքի պահին վերջինս նույնպես գտնվել է կենսաբանության կաբինետում, սակայն կարողացել է փրկվել։
Ռուսաստանի առողջապահության նախարարը վերահսկել է տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելը։ Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազն իր Telegram-ալիքում արձագանքել է հրաձգությանը: Կատարվածը նա սարսափելի ողբերգություն է անվանել։ Բոգոմազի խոսքով՝ 5 վիրավոր երեխաներ տեղափոխվել են մարզային մանկական հիվանդանոց, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում:
Բոգոմազը մանրամասնել է, որ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունները:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 8-րդ դասարանցին հրաձգություն է կազմակերպել Բրյանսկի դպրոցում։




Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ Երևանում այսօր տեղի ունեցած պատահարից
Մանրամասներ են հաղորդվում Երևանի Մալաթիա Սեբաստիա 129 հասցեում այսօր տեղի ունեցած պատահարից։ Դեպքի վայրից...
Հայ ուսուցչուհին Բրյանսկի դպրոցի հրաձգության ժամանակ իր մարմնով փրկել է երեխաներին
Բրյանսկում 14-ամյա աշակերտուհի Ալինան կրակ էր բացել իր դասարանցիների ուղղությամբ կենսաբանության ժամին, որը վարում էր 26-...
Սուրենավանում 7 տարեկան տղան մահացել է՝ թափառող շների հարձակումից
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Արարա...
Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում․ ՔԿ-ն մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքում գրել է.«Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաեր...