Քաղաքականություն

Եթե դեմոկրատները գան իշխանության, ես կդառնամ վերջին հանրապետական նախագահը. Թրամփ

Եթե դեմոկրատները գան իշխանության, ես կդառնամ վերջին հանրապետական նախագահը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների՝ իշխանության վերադառնալու դեպքում ինքը կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական նախագահը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չպետք…

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատների՝ իշխանության վերադառնալու դեպքում ինքը կարող է դառնալ Միացյալ Նահանգների վերջին հանրապետական նախագահը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա Չինաստանին առաջատար դիրքեր զբաղեցնել արհեստական բանականության և կրիպտոարժույթների ոլորտներում։


Խոսելով իր ընտրազանգվածի մասին՝ Թրամփը նշել է, որ իր աջակիցներից շատերը դժգոհ են Հանրապետական կուսակցությունից, սակայն շարունակում են աջակցել անձամբ իրեն։


«Եթե ես չառաջադրվեմ, արդյո՞ք այս մարդիկ կգնան քվեարկության։ Դա հաստատ ասել չեմ կարող։ Նրանցից շատերը զայրացած են հանրապետականների վրա, եթե անկեղծ լինեմ։ Նրանք զայրացած են հանրապետականների վրա, բայց ոչ ինձ վրա»,- ասել է ԱՄՆ նախագահը։


Նա նաև դժգոհություն է հայտնել Սենատում հանրապետականների գործունեությունից։


«Եթե դեմոկրատները գան իշխանության, ես կարող եմ դառնալ վերջին հանրապետական նախագահը։ Եթե Սենատը խելքի չգա, ես կարող եմ դառնալ վերջին հանրապետական նախագահը»,- հայտարարել է Թրամփը։


Նույն ելույթի ընթացքում ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև Չինաստանի հետ տեխնոլոգիական մրցակցությանը՝ առանձնացնելով արհեստական բանականությունն ու կրիպտոարժույթները։


Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում թույլ տալ, որ Պեկինը գերիշխող դիրք զբաղեցնի այդ ոլորտներում։


«Մենք չենք ցանկանում, որ Չինաստանը գրավի կրիպտոարժույթների ոլորտը։ Ես չեմ ցանկանում տեսնել, որ Չինաստանը հաղթում է արհեստական բանականության ոլորտում»,- ասել է նա։


ԱՄՆ նախագահը նշել է, որ կրիպտոարժույթների կիրառումն աճում է, և մարդիկ ավելի հաճախ են բիթքոյնով վճարումներ կատարում։ Նրա գնահատմամբ՝ դա կարող է նվազեցնել դոլարի վրա ընկնող բեռը և օգտակար լինել Միացյալ Նահանգների համար։


Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ-ն այս ոլորտում առաջ է Չինաստանից՝ միաժամանակ ընդգծելով տեխնոլոգիայի ռազմավարական նշանակությունը։


«Նա, ով կհաղթի արհեստական բանականության ոլորտում, պարզապես կհաղթի ամեն ինչում։ Դա բազմակի անգամ ավելի մեծ է, քան ինտերնետը։ Այն ավելի մեծ կլինի, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել»,- հայտարարել է Թրամփը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250