ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ի դպրոցում աշակերտուհին արձակել է 5 կրակոց, ապա ինքնասպան եղել․ նոր մանրամասներ
SHOT տելեգրամյան ալիքը նոր մանրամասներ են հաղորդվում Բրյանսկի դպրոցում այսօր տեղի ունեցած հրաձգությունից։ Աղջիկն, ով կազմակերպել էր հրաձգությունը դպրոց էր եկել իր հոր որսորդական հրացանով։ Նա սպասել է մինչև կենսաբանության դասը սկսվի և մտել դասարան։ Այնուհետև կրակել է հիմնականում այն տղաների վրա, ովքեր վերջին շրջանում ծաղրել են իրեն։
SHOT-ի տվյալներով՝ աղջիկն արձակել է 5 կրակոց, ապա ինքնասպան եղել։
Այժմ բժիշկները պայքարում են ծանր վիրավոր 14-ամյա Տիմոֆեի կյանքի համար, հաջողվել է կայունացնել նրա վիճակը։ նա հրազենային վնասվածք է ստացել նախաբազկի և ծնկի շրջանում։ Տղան մեծ քանակությամբ արյուն է կորցրել։ Այժմ վերակենդանացման բաժանմունքում է։
Այժմ տղային շտապ վիրահատության են նախապատրաստում։ Նրա հայրը SHOT-ին պատմել է, որ չգիտեր Տիմոֆեյի և որսորդական հրացանով իրեն կրակած դասընկերոջ միջև որևէ կոնֆլիկտի մասին։
Նշենք, որ մինչ այս պահը հաղորդվում էր 4 վիրավորի մասին, սակայն այժմ կան տեղեկություններ, որ հրաձգությունից հետո վիրավորների թիվը հասել է հինգի։ Տուժածն այժմ հոսպիտալացված է։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ Երևանում այսօր տեղի ունեցած պատահարից
Մանրամասներ են հաղորդվում Երևանի Մալաթիա Սեբաստիա 129 հասցեում այսօր տեղի ունեցած պատահարից։ Դեպքի վայրից...
Հայ ուսուցչուհին Բրյանսկի դպրոցի հրաձգության ժամանակ իր մարմնով փրկել է երեխաներին
Բրյանսկում 14-ամյա աշակերտուհի Ալինան կրակ էր բացել իր դասարանցիների ուղղությամբ կենսաբանության ժամին, որը վարում էր 26-...
Սուրենավանում 7 տարեկան տղան մահացել է՝ թափառող շների հարձակումից
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Արարա...
Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաերթ` Երևանում․ ՔԿ-ն մանրամասնում է
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքում գրել է.«Մահվան ելքով միաժամանակյա երկու վրաեր...