Գավին մազերը վարդագույն է ներկել Իսպանիայի՝ ԱԱ-2026-ում հաղթանակի պատվին
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Գավին փոխել է իր ոճը՝ կատարելով Աշխարհի 2026 թվականի առաջնության ժամանակ տված խոստումը։
22-ամյա իսպանացին մազերը վարդագույն է ներկել և նոր կերպարով լուսանկարը հրապարակել սոցիալական ցանցերում։
«Խոսքի տեր մարդ»,- լուսանկարը մակագրել է ֆուտբոլիստը։
Իսպանիայի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ ԱԱ-2026-ի եզրափակչում լրացուցիչ ժամանակում 1։0 հաշվով հաղթելով Արգենտինային։ Հանդիպման միակ գոլը 106-րդ րոպեին խփել է Ֆերան Տորեսը։
Գավին մրցաշարում մասնակցել է երկու հանդիպման՝ աչքի չընկնելով գոլով կամ գոլային փոխանցմամբ։
Ավելի վաղ իր խոստումն էր կատարել նաև Իսպանիայի հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելյան՝ դաջվածք անելով թիմի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի պատկերով։
Գավիի՝ «Բարսելոնայի» թիմակիցներ Պեդրին և Լամին Յամալը նույնպես հրապարակային խոստումներ էին տվել․ Պեդրին խոստացել էր մազերը շիկահեր ներկել, իսկ Յամալը՝ մորուք պահել։
Նմանատիպ հոդվածներ
«Հայկական դրոշով հաղթական շրջանը հպարտության պահ էր»․ Ջանես Նազարյան
Աշխարհի կրկնակի չեմպիոն Ջանես Նազարյանը, ամփոփելով մրցելույթը, նշել է, որ լարվածությունը պայմանավորված էր ոչ թե մրցավայր...
Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում
Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հա...
Չեմպիոն դառնալն իմ գլխավոր նպատակն էր․ Ջանես Նազարյան
Մ-17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք: Բաքվում ոսկե մեդալ նվաճած Ջան...
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական
UFC-ն պաշտոնապես հայտարարել է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի մասին։ Հայա...