Նիկոլ Փաշինյանը խոսել է «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքին։ 


Պատգամովորը նշեց՝ ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։ 6 ամիս առաջ գործարքին համապատասխան կառույցները տվել էին բացասական եզրակացություն, որը հետո փոխվել է։ Թորոսյանը հետաքրքրվեց, թե ինչ համոզիչ փաստարկ է բերվել, որ բացասական եզրակացությունը դարձել է դրական։


«6 ամիս առաջ տրվել է բացասական եզրակություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հատ բերել, որոնք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են, և այդ պատճառով բացասականը դարձել է դրական եզրկացություն»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Արսեն Թորոսյանն արձագանքեց, որ նշյալ ընկերությունը այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ աչքի չի ընկել։


Վարչապետը կրկնեց՝ տեղի է ունեցել խորը ուսումնասիրություն։ «Եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում և երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք փարատվում են, կայացվում է համապատասխան որոշում»,-ասաց նա։

Քաղաքականություն