Իսրայելը մտադիր է հեղեղել ՀԱՄԱՍ-ի թունելները. WSJ
Իսրայելը դիտարկում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների ցանցը պոմպերի միջոցով ծովի ջրով հեղեղելու հնարավորությունը, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ նոյեմբերի կեսերին մոտ իսրայելական բանակը մեծ պոմպեր է տեղադրել Ալ-Շատի փախստականների ճամբարից մոտ մեկուկես կիլոմետր դեպի հյուսիս ջուր մղելու համար։ Առնվազն հինգ պոմպերից յուրաքանչյուրը կարող է ջուր հանել Միջերկրական ծովից և ժամում հազարավոր խորանարդ մետր ջուր մղել ՀԱՄԱՍ-ի թունելներ:
Ջրհեղեղի ողջ գործընթացը կարող է տևել մեկ շաբաթ, ինչը զինյալներին և, հնարավոր է, պատանդներին թույլ կտա հեռանալ թունելներից, ասել է հրատարակության աղբյուրը։ Նա նշել է, որ այս ծրագրերի արդյունավետությունը հարցականի տակ է, քանի որ թունելների և դրանց շրջակայքի հողի ստույգ բնութագրերը անհայտ են։
Նմանատիպ հոդվածներ
«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան»․ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ
ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս...
Ռուս զինվորականները մեկ գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի գիշերը Ազովի ծովի և Ղրիմի տարածքում հակաօդային պաշտպանո...
Գազայում 600 հազար մարդու տարհանման հրամանը խուճապ է առաջացրել
Գազայի հատվածում ավելի քան 600 հազար մարդու տարհանման հրաման է տրվել, իսկ տարհանման նոր հրամանը խուճապ ու վախ է առաջացրե...
Աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների զենքի վաճառքը 2022 թվականին նվազել է 3,5%-ով. հայտնի է պատճառը
Զենքի արտադրության 100 խոշորագույն ընկերությունների վաճառքը 2022 թվականին կազմել է 597 միլիարդ դոլար, ինչը, չնայած պահան...