Աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների զենքի վաճառքը 2022 թվականին նվազել է 3,5%-ով. հայտնի է պատճառը
Զենքի արտադրության 100 խոշորագույն ընկերությունների վաճառքը 2022 թվականին կազմել է 597 միլիարդ դոլար, ինչը, չնայած պահանջարկի կտրուկ աճին, 3,5 տոկոսով պակաս է, քան 2021 թվականին։ Այս մասին հայտնում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI)՝ զենքի համաշխարհային առևտրի վերաբերյալ իր վերջին զեկույցում։
Ինչպես բացատրում են ինստիտուտի փորձագետները, կրճատումը հիմնականում ամերիկյան խոշոր ընկերությունների եկամուտների անկման արդյունք է։ Այնուամենայնիվ, պատվերների կուտակումը և պահանջարկի աճը հուշում են, որ վաճառքից եկամուտը զգալիորեն կավելանա առաջիկա տարիներին: Զեկույցում նշվում է նաև, որ զենքի արտադրությունը հետ է մնում պահանջարկի աճից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության և աշխարհաքաղաքական լարվածության աճի ֆոնին, քանի որ արտադրողները չեն կարողացել բավարար չափով ընդլայնել իրենց կարողությունները, որպեսզի կարողանան հաղթահարել ավելացած ծավալը:
Բացի այդ, նոր պատվերներ են կատարվել մինչև տարեվերջ, ինչի պատճառով պահանջարկի աճը չի արտացոլվել արտադրողների 2022 թվականի եկամուտների վրա։ «Զենքի արտադրության շատ ընկերություններ դժվարացել են հարմարեցնել արտադրությունը բարձր ինտենսիվության պատերազմներին», - ասում է SIPRI-ի ռազմական ծախսերի և զենքի արտադրության ծրագրի տնօրեն Լյուսի Բերո-Սուդրոն: «Սակայն նոր պայմանագրեր են կնքվել, հատկապես զինամթերքի համար, որը. ինչպես կարելի էր ակնկալել, դա կհանգեցնի եկամուտների ավելացմանը 2023 թվականին և դրանից հետո»:
Ի տարբերություն ամերիկյան և եվրոպական զենքի խոշոր ընկերությունների, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Օվկիանիայի արտադրողները զգալիորեն ավելացրել են իրենց եկամուտները զենքի վաճառքից 2022 թվականին՝ ցուցադրելով աճող պահանջարկին արագ արձագանքելու կարողությունը: Սա հատկապես ճիշտ է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իսրայելը և Հարավային Կորեան, որտեղ արտադրական հզորությունները պահպանվում են արձագանքող ռեժիմով և որտեղ արտադրողները ձգտում են մատակարարման կարճ շղթաների:
Նմանատիպ հոդվածներ
«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան»․ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ
ֆրանսիական Arquus ընկերության արտադրած Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի, ներկայումս...
Ուկրաինայում սկսել են ակտիվորեն «մոբիլիզացնել» կատուների
Ուկրաինացի զինվորականները սկսել են ակտիվորեն կատուներ հավաքագրել ռազմաճակատ՝ մկների ու առնետների դեմ պայքարելու համար, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ուկրաինական Մարինկա գյուղը թռչնի բարձրությունից. բնակավայրն այլևս դե ֆակտո գոյություն չունի
Ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ուկրաինայի Մարինկա գյուղի լուսանկարները, որտեղ շ...
Իսրայելը հրետանային կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ կիրակի առավոտյան հրետանային կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ «ի պատ...