Քաղաքականություն Կարևոր

ԱԺ-ում թեժ արձագանք՝ «ով ինչ է տվել Ղարաբաղին» հայտարարությանը․ ՔՊ պատգամավորը հուզվեց

ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը Ազգային ժողովում արձագանքել է Արամ Վարդևանյանի հայտարարությանը և անհամաձայնություն հայտնել փողով չափելուն, թե ով ինչ է տվել Ղարաբաղին։«Քաղաքացիական պայմանագիր»…

ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը Ազգային ժողովում արձագանքել է Արամ Վարդևանյանի հայտարարությանը և անհամաձայնություն հայտնել փողով չափելուն, թե ով ինչ է տվել Ղարաբաղին։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը Ազգային ժողովում դիմել է Արամ Վարդևանյանին՝ անդրադառնալով, թե ով է Սամվել Կարապետյանից ավելի շատ բան տվել Ղարաբաղին։ Ղազարյանը նշել է, որ ցնցվել է այդ նախադասությունից և հույս հայտնել, որ դա վատ ձևակերպման հետևանք է, քանի որ կան մարդիկ, ովքեր իրենց ընտանիքի անդամներին, արյունն ու առողջությունն են տվել։


Ղազարյանը շեշտել է, որ իր ընտանիքը փող չունի Ղարաբաղին տալու, ինքը ապրում է իր աշխատավարձով, սակայն իր հայրը կամավորագրվել է ու մինչև վերջին րոպեն եղել է պատերազմի դաշտում, իսկ եղբայրը կռվել է 44 օր։


Նա հավելել է, որ իր հարազատները վերադարձել են, թեև 10 օր շարունակ հոր հետ կապ չի ունեցել և նրան փնտրել է դիահերձարաններում։ Պատգամավորը ընդգծել է, որ չի ուզում պատկերացնել այն մարդկանց վիրավորանքը, որոնց հարազատները չեն վերադարձել, և անհամաձայնություն է հայտնել, որ փողով կամ տուրբոգեներատորով պետք է չափվի Ղարաբաղին տրվածը։ Նա հույս է հայտնել, որ խոսնակը նման բան նկատի չի ունեցել, քանի որ իրեն լսում են այն սոցիալական խմբի մարդիկ, որոնք իր հարազատներն են։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250