Կատարի ԱԳՆ-ն հաստատել է` Գազայի հատվածում հրադադարը կերկարաձգվի
Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հումանիտար զինադադարը երկու օրով երկարաձգելու մասին։
«Կատարի պետությունը` որպես շարունակվող միջնորդական առաքելության մաս, հայտարարում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու օրով երկարաձգելու հումանիտար հրադադարը Գազայի հատվածում»,- սոցցանցում հայտնել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ Անսարին։
Նա ավելի վաղ գրել էր X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, որ միջնորդները ձգտում են երկարաձգել հրադադարը Գազայի հատվածում, որպեսզի ազատեն ավելի շատ իսրայելցի պատանդների, որոնք պահվում են այդ գոտում և ապահովեն ավելի շատ մարդասիրական օգնություն անկլավին:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել Ադրբեջանին աջակցել՝ որպես F-16 գործարքի պայման. Չելիք
Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող քննարկումները խաղաղության համաձայնագրի հանգեցնեն։ Ինչպես...
Քանի՞ ինքնաթիռ ունի Ադրբեջանը Եվլախի բազայում
Aerospace Intelligence կայքը, հղում անելով SkyFi արբանյակի լուսանկնարներին, հայտնում է, որ ադրբեջանական զինուժը Եվլախում...
Հրադադար՝ առանց հրադադարի․ ՀԱՄԱՍ-ը գնդակոծել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերը
Առնվազն երեք պայթուցիկ սարքեր են գործի դրվել երկու տարբեր վայրերում՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Իսրայելի պաշտպանու...
Քանի լրագրող է զոհվել Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր
Լրագրողների պաշտպանության կոմիտեն հաստատել է Գազայում պատերազմի սկսվելուց ի վեր 57 լրագրողների և լրատվամիջոցների աշխատակ...