Հրադադար՝ առանց հրադադարի․ ՀԱՄԱՍ-ը գնդակոծել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերը
Առնվազն երեք պայթուցիկ սարքեր են գործի դրվել երկու տարբեր վայրերում՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) դիրքերի անմիջական հարևանությամբ՝ խախտելով հրադադարը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ՑԱԽԱԼ-ի X-ի միկրոբլոգում արված հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ բացի այդ, տեղերից մեկում ՀԱՄԱՍ-ը գնդակոծել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերը, և Իսրայելի կողմը պատասխան կրակ է բացել:
«Միջադեպի ընթացքում թեթև վիրավորվել են մի քանի զինվորներ», - նշում է ՑԱԽԱԼ-ը:
Նախօրեին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը երկարաձգվել էր ևս երկու օրով: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնագրում, որը հաստատվել է Իսրայելի նախարարների կաբինետի կողմից, հրադադարի առավելագույն ժամկետը 10 օր է, որի ընթացքում Իսրայելը ազատ կարձակի 300 բանտարկյալի:
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով ՝ նոյեմբերի 24-ից սկսած, երբ ժամանակավոր հրադադարն ուժի մեջ է մտել, ազատ են արձակվել 50 իսրայելցիներ և 150 պաղեստինցիներ, ինչը համապատասխանում է նախապես ձեռք բերված համաձայնության պայմաններին:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել Ադրբեջանին աջակցել՝ որպես F-16 գործարքի պայման. Չելիք
Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող քննարկումները խաղաղության համաձայնագրի հանգեցնեն։ Ինչպես...
Քանի՞ ինքնաթիռ ունի Ադրբեջանը Եվլախի բազայում
Aerospace Intelligence կայքը, հղում անելով SkyFi արբանյակի լուսանկնարներին, հայտնում է, որ ադրբեջանական զինուժը Եվլախում...
Նեթանյահուն նշել է, որ անկախ ամեն ինչից Իսրայելը մինչև վերջ գնալու է
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում նե...
Իսրայելն ազատ է արձակել 30 պաղեստինցի բանտարկյալի ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 10 պատանդի ազատ արձակման դիմաց. Կատարի ԱԳՆ
Իսրայելական կողմը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում մարդասիրական զինադադարի շուրջ ձեռք բերված համաձայնագրի...