Արցախի նախագահը շտապ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր:
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:
Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետությունը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բոլոր հարցերի լուծումը տալ բանակցությունների միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
«Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են». Տիգրան Աբրահամյան
ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են, այս մասին հայտնում է...
Ասկերանի երկնքում ադրբեջանական անօդաչուների թիվը շատացել է. արցախցի քաղաքագետ
Ասկերանի երկնքում ադրբեջանական անօդաչուների թիվն է շատացել, հիմա էլ պտտվում են երկնքում։ «Հրապարակին» տեղեկացրել է արցախ...
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ
Ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Ավելի վ...
Մարտակերտի շրջանում Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ կա վիրավոր
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգա...