Ռազմական Կարևոր

Մարտակերտի շրջանում Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ կա վիրավոր

Մարտակերտի շրջանում Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ կա վիրավոր
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ…

Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 17։45-ի սահմաններում սահմաններում կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

«Երբ եղան ադրբեջանական ուժերի կուտակումների մասին լուրերը, մենք սահմանի այդ հատվածներում ավելացրեցինք մեր պարեկների թիվը». Ռիտեր

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին զորքերի կուտակման մասին լուրերի տարածումից հետո Հայաստանում Եվրոպական Միության դ...

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250