Ռազմական Կարևոր

«Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են». Տիգրան Աբրահամյան

Mariam Z. 1 րոպե 453 դիտում
«Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են». Տիգրան Աբրահամյան

ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են, այս մասին հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

«Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հարվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել:

Մեր զինծառայողներն անձնազոհ գործողությունների միջոցով փորձում են կասեցնել թշնամու գրոհները»,- գրել է պատգամավորը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարեց Արցախում ռազմական գործողությունների մեկնարկի մասին, ինչ իրենք անվանում են իբրև «հակաահաբեկչական գործողությունը» սկսվել։

 

Նրանք հայտնել են, որ ձեռնարկված միջոցառումների մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը և Թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից