Գտնվել են «Տիտան» բաթիսկաֆի զոհված անդամների ենթադրյալ մնացորդները․ ԱՄՆ առափնյա պահպանություն

ԱՄՆ առափնյա պահպանությունը ողբերգության տարածքում հայտնաբերել և «Տիտան» բաթիսկաֆի բեկորների հետ միասին ծովի հատակից դուրս է բերել «զոհերի ենթադրյալ մնացորդները»։

 

«Միացյալ Նահանգների բուժաշխատողները պաշտոնական վերլուծություն կանցկացնեն ենթադրյալ մարդկային մնացորդների մասին, որոնք զգուշությամբ դուրս են բերվել դեպքի վայրից»,- ասվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ։ 

Ծովային քննչական կոմիտեի (MBI) նախագահ Ջեյսոն Նոյբաուերը շնորհակալություն է հայտնել որոնողական գործողության անդամներին օգնության և աջակցության համար՝ ասելով, որ «ապացույցները թույլ կտան մի շարք միջազգային իրավասությունների քննիչներին քննադատաբար նայել այս ողբերգության պատճառներին»: 

Նա նշել է, որ «մնում է զգալի աշխատանք կատարել՝ հասկանալու համար այն գործոնները, որոնք հանգեցրին Տիտանի աղետալի կորստին և օգնելու ապահովել, որ նմանատիպ ողբերգություն չկրկնվի»: 

Ինչպես հաղորդվում է, կանադական Սենտ Ջոնս քաղաքի (Նյուֆաունդլենդ և Լաբրադոր) նավահանգստում բեռնաթափվել են բաթիսկաֆիի բեկորները, որը վթարի է ենթարկվել դեպի խորտակված Տիտանիկ արշավի ժամանակ։ 

MBI-ը կշարունակի ապացույցների հավաքագրումը և վկաների հարցաքննությունը՝ այս ողբերգության վերաբերյալ լսումների ընթացքի մասին հանրությանը տեղեկացված պահելու համար, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ 

Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ բաթիսկաֆը, որի վրա հինգ մարդ է եղել, անհետացել է Ատլանտյան օվկիանոսում հերթական արշավի ժամանակ։

Հունիսի 22-ին ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել է, որ որոնողական խմբի անդամները գտել են ստորջրյա սարքի բեկորները։ Դրանց բնույթը ցույց է տալիս, որ սուզանավում պայթյուն է տեղի ունեցել։ Ենթադրաբար, հենց դա է դարձել ստորջրյա սարքում գտնվող մարդկանց մահվան պատճառ։ 

Սարքի որոնողական աշխատանքներին մասնակցել են ամերիկյան և կանադական նավերն ու ինքնաթիռները, ինչպես նաև Polar Prince լողացող բազան, որտեղից այն սուզվել է։ Բացի այդ, փրկարարական աշխատանքներին միացել է ծովի զարգացման ֆրանսիական օվկիանոսագիտական ​​հետազոտությունների ինստիտուտի նավը: 

«Տիտանիկը» խորտակվել է 1912 թվականի ապրիլի 15-ին՝ Սաութհեմփթոնից Նյու Յորք ուղևորվելիս այսբերգին բախվելուց հետո։ Վթարի հետևանքով զոհվել է մոտ 1500 մարդ։