Արարատում 2-ամյա երեխան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել․ մանրամասներ․ ԶԼՄ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանության Արարատի բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 2-ամյա Արեգ Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքրից մեկի բակից:
Պարզվել է նաև, որ ժամը 16:50-ի սահմաններում նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ երեխան բարձրացել է պատուհանագոգին և պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին է հենվել, որը բացվել է և երեխան վայր է ընկել բետոնապատ գետնին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, երեխային քիչ առաջ «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Բնակարանում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի․ ողբերգական դեպք․ ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21.00-ի սահմաններ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևան-Մեղրի ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով զոհ կա
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացին մահացել է։ Այս մասին հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Միաժամանակ հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին ու մատուռը․ ԶԼՄ
Անհասկանալի պայմաններում, գրեթե միաժամանակ հունիսի 30-ին ժամը՝15:00-16:00-ի մոտակայքում հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գ...
Վայքում 14-ամյա տղան ավտոմեքենան լվանալիս հոսանքահարվել և տեղում մահացել է․ ԶԼՄ
Վայոց Ձորի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել` հոսանքահարվել և մահացել է 14–ամյա տղա: Այս մասին հայտնում է shamshyan...