ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Միաժամանակ հրդեհվել են Շիրակ գյուղի եկեղեցին ու մատուռը․ ԶԼՄ
Անհասկանալի պայմաններում, գրեթե միաժամանակ հունիսի 30-ին ժամը՝15:00-16:00-ի մոտակայքում հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղում մատուռն ու կիսավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը:
Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց՝ մատուռն այրվել է ամբողջությամբ՝ երկու մարտական հաշվարկ է մասնակցել հրդեհաշիջմանը, իսկ եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել:
«Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ սուրբ Մինասը: Մինչև մատուռի հրդեհով էի զբաղված՝ տեղեկացա եկեղեցու հրդեհի մասին: Վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի է այրվել․ տարօրինակ է»,- պատմել է Համլետ Ասատրյանը՝ հավելելով գյուղաբնակները տարակուսած են՝ ինչը կարող էր գյուղի տարբեր հատվածներում տեղակայված սրբատեղների հրդեհի պատճառ դառնալ։
Սուրբ Մինաս եկեղեցին 19-րդ դարի եկեղեցի է՝ կիսավեր։ Այրվել է մոմավառության համար հարմարեցված տարածքը։ Մատուռը կառուցվել էր 1920-ական թվականներին։
Լուսանկարները՝ Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանի։
[56a266add6ab5ee1c2ff5c55289497ca.png]
[7dc25c06ad1a46d29aa9554e2f8c5521.png]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Երևան-Մեղրի ճանապարհին գազալցակայանի պայթյունի հետևանքով զոհ կա
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացին մահացել է։ Այս մասին հայտ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ է տեղի ունեցել Կոմիտասի պողոտայում․ մանրամասներ՝ պայթյունից
Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1...
Բնակարանում հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի․ ողբերգական դեպք․ ԶԼՄ
Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21.00-ի սահմաններ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոմիտասի պողոտայում պայթյունի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, 33 բնակարանների պատուհաններ և այլն
Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտա թիվ 54/1...