ՖԻՖԱ-ն եզրափակչից առաջ չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին
ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար մինչև 2026 թվականի Աշխարհի առաջնության ավարտը, հայտնում է Cope ռադիոկայանը։
Դեպքի կապակցությամբ կարգապահական գործ կհարուցվի, սակայն որոշումը կկայացվի հուլիսի 19-ին Իսպանիայի դեմ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո։
Հիշեցնենք` Աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները որոշել են ևս մեկ ուղերձ հղել Անգլիային, որին կիսաեզրափակիչում հաղթել էին 2։1 հաշվով։ Մարզաշապիկները հանած՝ նրանք խաղադաշտում ցուցադրել են «Las Malvinas son Argentinas»՝ «Մալվինյան կղզիներն Արգենտինայինն են» գրությամբ պաստառը։ Ֆոլկլենդյան կղզիները երկար տարիներ Միացյալ Թագավորության և Արգենտինայի միջև վեճի առարկա են։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը հաջողություն է մաղթել Անգլիայի ընտրանուն աշխարհի առաջնության քառո...
Աշխարհի գործող չեմպիոնը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի հերթական խաղում Արգենտինայի ազգային հավաքականը անհավանական կամային որակն...