Թրամփը նախ բաժնետոմսե՞ր է գնել, հետո՞ սկսել դրանք գովազդել. CNN
CNN-ի հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սեփական Truth Social սոցիալական ցանցով նպաստել է ավելի քան 20 ընկերությունների առաջխաղացմանը, որոնց արժեթղթերը ձեռք էր բերել դրանից կարճ ժամանակ առաջ։
Ըստ հեռուստաալիքի հաղորդման՝ Միացյալ Նահանգների ղեկավարն իրականացրել է առնվազն 44 գործարք՝ գնելով 21 ընկերության բաժնետոմսեր, իսկ դրանից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, արել է հրապարակումներ, որոնք կարող էին դրական անդրադառնալ այդ արժեթղթերի գնի վրա։ Որպես նմանատիպ քայլերի օրինակ CNN-ը մատնանշում է Nvidia-ի բաժնետոմսերի գնումը 200 հազարից մինչև 500 հազար դոլարի սահմաններում, որից հետո ԱՄՆ նախագահն իր սոցցանցի էջում գրել է տեխնոլոգիական հսկայի՝ ԱՄՆ տարածքում արհեստական բանականության սուպերհամակարգիչներ ստեղծելու ծրագրերի մասին։ Բացի այդ, ԱՄՆ առաջնորդը ձեռք է բերել Tesla-ի բաժնետոմսեր՝ 500 հազարից մինչև 1 միլիոն դոլարի չափով՝ Truth Social-ում Իլոն Մասկի ընկերություններին հաջողություն մաղթելուց կարճ ժամանակ առաջ։
Լրատվամիջոցը միաժամանակ շեշտում է, որ Թրամփի կողմից սեփական ներդրումային պորտֆելի միտումնավոր առաջմղման հստակ ապացույցներ չկան։ Իր հերթին Սպիտակ տնից հայտնել են, որ նախագահի արժեթղթերում ներդրումներն իրականացնում են անկախ կազմակերպությունները։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...