Քաղաքականություն

Ծառուկյանի դեմ գործողությունները Բաքվում ոգևորությամբ են ընդունում. Աբովյան

Ծառուկյանի դեմ գործողությունները Բաքվում ոգևորությամբ են ընդունում. Աբովյան

ԲՀԿ անդամ Արման Աբովյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ իշխանությունների գործողությունները որակելով բացահայտ ռեկետ և թալան:


ԲՀԿ անդամ Արման Աբովյանը գրել է․


«Եթե նույնիսկ զուտ գիտական տեսանկյունից դիտարկենք Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը, անհնար է ուշադրություն չդարձնել մի երևույթի. իշխանությունների բացահայտ ռեկետը, բանդիտիզմը և, ըստ էության, օրը ցերեկով իրականացվող թալանը փորձում են ներկայացնել որպես «օրենքի հաղթանակ» և «իրավական գործընթաց»։ Դա նման է մի իրավիճակի, եթե ձեզ մութ անկյունում կողոպտեն ոստիկանությունում, Հակակոռուպցիոն ծառայությունում և դատախազությունում աշխատող մարդիկ, և քանզի դա իրականացրել են պետական ծառայողները, ապա դա «չի կարող» համարվել կողոպուտ։ Աբսուրդ։ Բայց ամենակարևորն անգամ սա չէ։ Գագիկ Ծառուկյանի գույքը խլելու փորձերը պարզապես սեփականության վերաբաշխում չեն՝ հօգուտ «թավշյա թազա օլիգարխների»։ Սա հարված է Հայաստանի խոշորագույն տնտեսական հենասյուներից մեկին, մարդկանց, ձեռնարկություններին և երկրի հնարավորություններին։ Եվ կասկած չկա, որ նման գործողությունները լիովին համապատասխանում են այն արտաքին ուժերի շահերին, որոնք վաղուց ձգտում են թուլացնել հայկական պետականությունը։ Բավական է նայել արձագանքներին։ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ։ Գրեթե նույն ոգևորությամբ տեղի ունեցողը ողջունում են նաև Փաշինյանի իշխանության առավել արմատական կողմնակիցները Հայաստանում։ Ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմն ու այս իշխանությունները գործում են նույն հակահայկական տրամաբանության շրջանակում։ Երբ Հայաստանի թշնամիների քաղաքական գնահատականներն ու իշխանության ներկայացուցիչների և նրանց երկրպագուների գնահատականները գրեթե ամբողջությամբ համընկնում են, դա արդեն պատահականություն չէ։ Դա լուրջ առիթ է մտածելու, թե իրականում ում շահերին են ծառայում այսօր Հայաստանում ծավալվող իրադարձությունները։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անել իր սեփական եզրակացությունները։ Բայց այն փաստը, որ Բաքվում և ազգանունների վերջում «յան» -ով մարդկանց մի փոքր զանգվածի կողմից (փառք Աստծո՝ իսկապես փոքր զանգվածի, որոնց հայ անվանելն անգամ դժվար է) այս ամենը նույնքան բուռն ողջունվում է, առավել քան խոսուն է»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250