Հրդեհ է բռնկվել Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրի տարածքում որտեղ թաղված է այաթոլլահ Ալի Խամենեին
Հինգշաբթի Իրանի Մաշհադ քաղաքում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրի համալիրում, որտեղ թաղված է այաթոլլահ Ալի Խամենեին, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Մաշհադի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ կրակը բռնկվել է սրբավայրում իրականացվող շինարարական ծրագրերից մեկը սպասարկող բիտումի արտադրամասում։
Դեպքի վայր են անմիջապես ժամանել սրբավայրում հերթապահող հրշեջները և քաղաքային հրշեջ ծառայության օպերատիվ խմբերը։ Նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից հատվածներ։
Հրդեհի հետևանքով թանձր ծուխ է առաջացել, սակայն կրակը կարճ ժամանակում մարվել է։ Տուժածների և սրբավայրի շինություններին հասցված վնասների մասին տեղեկություններ չկան։
Հրդեհի պատճառը պարզվում է։
Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի սրբավայրը շիա մահմեդականների գլխավոր սրբավայրերից մեկն է և տարեկան ընդունում է միլիոնավոր ուխտավորների։
Նմանատիպ հոդվածներ
Հզոր պայթյուն Լիբանանի հյուսիս–արևելքում
Հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող Հերմել քաղաքում։Նշվում է, որ գազատար է պայթել։Նախնական տվյալն...
Իրանի ափերի մոտ խորտակվել է թուրքական բեռնատար նավ
Թուրքական Lora Shipping ընկերությանը պատկանող LUNI բեռնատար նավը, որը նավարկում էր Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո, խորտակ...
Սևանում ջրափրկարարները փրկել են շրջված հեծանվանավակի երեք ուղևորներին
Հուլիսի 15-ին՝ ժամը 14։59-ին, Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները...
Ֆոնտենբլոյի անտառում՝ Փարիզի մերձակայքում, շարունակվող հրդեհը տեղայնացվել է
Փարիզից հարավ-արևելք գտնվող Ֆոնտենբլոյի անտառում շարունակվող խոշոր հրդեհը հաջողվել է տեղայնացնել։ Այս մասին հայտնում է L...