Մոսկվա–Գյումրի չվերթը վայրէջքից առաջ երկար մանևրել է Հայաստանի երկնքում
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության՝ Մոսկվա–Գյումրի երթուղով կանոնավոր թռիչք իրականացնող օդանավը վայրէջքից առաջ մի քանի մանևր է արել Հայաստանի օդային տարածքում գրում է Սպուտնիկ Արմենիան։
Թռիչքներին հետևող ծառայությունների տվյալներով՝ Գյումրու օդանավակայանին մոտենալիս օդանավը փոխել է կուրսը դեպի Երևան, որից հետո որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի սահման: Այնուհետև ինքնաթիռը կրկին ուղղվել է դեպի Գյումրի։ Օդանավը կարճ ժամանակով կորել է ռադարներից, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:
«Պոբեդա» ավիաընկերությունից պարզաբանել են, որ օդանավի հետագծի փոփոխության պատճառը եղել են անբարենպաստ եղանակային պայմանները։
«Ամեն ինչ նորմալ է։ Աշխատանքային իրավիճակ է եղել։ Օդերևութաբանական պայմանները հարմար չեն եղել վայրէջք կատարելու համար»։
«Պոբեդան» («Աերոֆլոտ» խմբի մաս) Ռուսաստանից Գյումրի ուղիղ չվերթեր է իրականացնում 2016 թվականից։
Նմանատիպ հոդվածներ
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառում...
Ադրբեջանը 17,1 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում Ադրբեջանը Հայաստան է ա...
Բանկային նոր գործիքը պաշտպանո՞ւմ է, թե՞ նոր խնդիրներ ստեղծում
Հայաստանի բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները իրենց բջջային հավելվածներում ֆինանսական ծառայությունների արգելա...