Ալիևը Թրամփին անվանել է «Խաղաղության մարդ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու գործում ունեցած դերակատարության համար։ Ադրբեջանի ղեկավարի համապատասխան ուղերձը հրապարակվել է իր պաշտոնական էջում՝ «X» սոցիալական ցանցում։
Իլհամ Ալիևն իր հաղորդագրության մեջ նշել է. «Շնորհակալ եմ Ձեզ այն տեսակետները կիսելու համար, որոնք ես հնչեցրել եմ Շուշիի Գլոբալ մեդիա ֆորումի իմ ելույթում։ Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի առաջին տարելիցից ոչ ամբողջ մեկ ամիս առաջ ես կցանկանայի կրկին հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարատև խաղաղության ապահովման գործում Ձեր անգնահատելի դերակատարության համար։ Ձեր առաջնորդությունը պատմական ներդրում է ունեցել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում։ Դուք իսկապես Խաղաղության մարդ եք»։
Մինչ այս Դոնալդ Թրամփն իր սեփական «Truth Social» սոցիալական հարթակում տեղադրել էր «Breitbart News»-ի այն հոդվածի հղումը, որն անդրադառնում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթին։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...