Զելենսկու և Պուտինի հնարավոր հանդիպումը կարող է անցկացվել Թուրքիայում
Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի և նախագահներ Վլադիմիր Զելենսկու ու Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը կարող է անցկացվել Թուրքիայում։
Կիևում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ուկրաինական կողմն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի միջնորդական դերակատարմանը։
Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի և հավելել․ «Մենք հայտնում ենք, որ բանակցությունները, հատկապես՝ պարոն Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր հանդիպումը, կարող է կայանալ Թուրքիայում»։ Սիբիհայի ձևակերպմամբ՝ սոսկ առաջնորդների գագաթնաժողովը կարող է հաղորդել նոր դինամիկա խաղաղության գործընթացին։
Ֆիդանն իր հերթին վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ դարձյալ հյուրընկալելու կողմերին և ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը։ Նա մատնանշել է նախորդ ամիս Մոսկվա կատարած իր այցը, որտեղ նույնպես հայտնել է պատերազմը շուտափույթ ավարտելու վերաբերյալ թուրքական կողմի դիրքորոշումը։
Խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին՝ Ֆիդանը շեշտել է, որ հակամարտության ընդլայնման ռիսկը շարունակում է մնալ լուրջ սպառնալիք։ Բացի այդ, նշվել է, որ պաշտոնական Անկարան կտրականապես դեմ է պատերազմական գործողությունների տեղափոխմանը Սև ծովի տարածք։
Նմանատիպ հոդվածներ
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...
Պուտինը բացատրել է՝ ինչ հիմքով են հնարավոր բանակցությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ հիմնվել...
Ռուսաստանը նախազգուշացնում է միջուկային տեղակայման հետևանքների մասին
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Ժնևում ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսա...